Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վերադարձնել Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության հիմունքներով կարող է ձմռանը վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
Տեղափոխության պահից ի վեր Մխիթարյանը Պրեմիեր-Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում խաղացել:
«Բորուսիան» պատրաստ է վերջ տալ Մխիթարյանի մղձավանջին` երկրորդ անգամ նրա հետ պայմանագիր կնքելով, հայտնել է [url=http://www.goal.com/en/news/14222/transfer-talk/2016/11/13/29455812/rumours-dortmund-target-mkhitaryan?ICID=TP_HN_1]Goal.com[/url]-ը: