Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է վերադարձնել Մխիթարյանին
Դորտմունդի «Բորուսիան» շահագրգռված է իր նախկին կիսապաշտպան, ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի վերադարձում:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ մանչեսթերյան ակումբում Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև ծագած կոֆլիկտի մասին, «Բորուսիան» հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեցողների մեջ առավել մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում:
Մխիթարյանի շուրջ բանակցություններում կարող է էական ազդեցություն թողնել այն փաստը, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին հետաքրքրված է դորտմունդցիների կիսապաշտպան Յուլիան Վայգլի ծառայություններով:
Մխիթարյանը «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016-ի ամռանը: Մանկունյանցիների կազմում անցկացրած 58 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ: Նշվել է նաև, որ Հենրիխն արդեն իր համաձայնությունը տվել է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: