211652_close_icon

«Արմեն Գինոսյանը քրեական հեղինակություն չէ». Մենուա Հարությունյան

views-count18704 դիտում article-date 23:28 17-12-2019
Վերջին շրջանում հայրենի մամուլի որոշ ներկայացուցիչներ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Օսիպյանի՝ Մոսկվայում նոր աշխատանքի անցնելու խոսակցություններին անընդհատ անդրադառնում են Ռուսաստանաբնակ մեր հայրենակից Արմեն Գինոսյանի՝ վերջինիս ներկայացնելով որպես քրեական հեղինակություն՝ «Մոնարխ»-ի Արմեն մականվամբ ... Ես չեմ անդրադառնում Օսիպյանի նոր պաշտոնին, դա նախկին ոստիկանապետի անձնական խնդիրն է, այլ ինձ հետաքրքրում է թե ինչու են մեր լրատվականները համառորեն փորձում գործարար, իրավաբան Արմեն Գինոսյանին ներկայացնել՝ որպես քրեական հեղինակություն : Արմենը մեծ հեղինակություն վայելող գործարար է և երբեք չի եղել քրեական հեղինակություն , քրեական աշխարհի ներկայացուցիչ, ավելին, Արմենը պրոֆեսիոնալ իրավաբան է, բիզնեսմեն, ով Հայաստանից դուրս աշխատած գումարները ծառայեցնում է և՛ Ռուսաստանում հայկական գործոնը ուժեղացնելու , և՛ Հայաստանում մեր պետությանը աջակցելու նպատակով և ես անկեղծ չեմ հասկանում թե ինչու ենք մենք Հայաստանից դուրս կայացած և հեղինակություն վայելող մեր հյարենակիցներին փորձում վատաբանել : Ռուսաստանում մեր հայրենակիցները իրենց ուժեղ և հաջողակ են զգում հե՛նց Արմեն Գինոսյանի պես կայացած տղերքի շնորհիվ և նման տղերքին ոչ թե պետք է փորձենք վատաբանել, այլ հակառակը՝ մեծարել, էլ ավելի խրախուսել , որ նրանք ավելի ուժեղանան ու ավելի ուժեղացնեն հայկան գործոնը... Ամո՛թ ա արա... [url=https://www.facebook.com/menua1/posts/2558513367551056]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր