211652_close_icon
views-count10432 դիտում article-date 12:29 17-12-2019

ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանը երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ազատ է արձակվել։ Այդ լուրը հաստատեցին ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի կալանքի որոշումը։ Հիշեցնենք, որ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջեւ մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում եւ նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր