211652_close_icon
views-count143125 դիտում article-date 20:08 06-12-2021

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, լեգենդար Նորիկ Սարգսյանը աշխատանքային փորձն է փոխանցում ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արարատ Թևոսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեռ սովետական տարիներից Հայաստանի ներքին գործերի նախարարության պետավտոտեսչությունում, իսկ հետո արդեն՝ նորանկախ Հայաստանում ձևավորված ՀՀ ոստիկանության ճանապահային ոստիկանությունում եղել են ու կան բազմաթիվ լեգենդար պետավտոտեսուչներ ու ճանապարհային ոստիկաններ։ 

Վերջին 30 տարիներին ճաապարհային ոստիկանությունում թևավոր դարձած բազմաթիվ խոսքեր կան, այդ թվում, եթե տեսուչը անցել է «Սարիբեկիչի շկոլան», ուրեմն նա կդառնա իր գործի գիտակ, իր մարդկային արժանիքներին կավելացնի ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի խորհուրդներն ու հաստատ կշահի։ 

Գաղտնիք չէ նաև, որ Ն. Սարգսյանին համակարգում համարում են մարդ՝ մեծատառով, ճանապարհային ոստիկանության ուղնուծուծը անգիր իմացող։ 

Ինչպես շատ հաճա լսում ենք ճանապարհային ոստիկանության երիտասարդ կադրերից, Ն. Սարգսյանը իր գիտելքիներն ու փորձն է փոխանցում նաև երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր աշխատանքի են ընդունվել ճանապարհային ոստիկանությունում։ 

ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արարատ Թևոսյանն էլ, ինչքան էլ տիրապետի ճանապարհային ոստիկանության աշխատանքին, ուրախ է, որ սովորում է Ն. Սարգսյանից։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր