211652_close_icon
views-count1241 դիտում article-date 09:53 30-09-2021

Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել. աղբյուր. Yelaket.am

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այս պահին իր տանն է, հայտնում են InfoPort.am-ի աղբյուրները, հայտնում է Yelaket.am-ը։

Ըստ աղբյուրի՝ դատարանը նախկին նախարարարին ստորագրությամբ ազատ է արձակել՝ մինչև խափանման միջոցի որոշելը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների Ազգային Անվտանգության ծառայությունը միջնորդել էլ դատարանին Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ։ Ըստ լուրերի նա անցնում է ՊՆ-ի կողմից 5 մլն դոլարի անսարք հրթիռ գնելու գործի շրջանակներում։ Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։  

Նմանատիպ նյութեր