211652_close_icon
views-count102019 դիտում article-date 11:04 17-02-2020

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության սպայական կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ոստիկանության բաժիններում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Վարոսյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ: Ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Հովսեփյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ֆիլիպ Ստեփանյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Կարեն Մայիլյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանունքում՝ ավագ օպերլիազոր:

Նմանատիպ նյութեր