211652_close_icon
views-count2901 դիտում article-date 19:53 16-12-2019

Կառչել են իմ ընկեր Արամ Բարսեղյանից. նման էշ ձևի որոշել են ինձ իբր վատություն անել. Արմեն Աշոտյան

Ուրեմն այս ....-ները (բնորոշումը դուք տվեք) տարիուկես իմ վրա մանրադիտակով «թեմա» փնտրելուց հետո կրկին կառչել են իմ վարորդ, իմ օգնական և իմ ընկեր Արամ Բարսեղյանից: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220059274130280]էջում[/url] գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա մասնավորապես գրել է. «Ուրեմն այս ....-ները (բնորոշումը դուք տվեք) տարիուկես իմ վրա մանրադիտակով «թեմա» փնտրելուց հետո կրկին կառչել են իմ վարորդ, իմ օգնական և իմ ընկեր Արամ Բարսեղյանից: Բոլորդ լավ հիշում եք, թե ինչպես ամռանն Արամին մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին, սակայն մնալով հասարակական կարծիքի և հանրային ճնշումների տակ, այդպես էլ չկարողացան հիմնավորել կալանավորման անհրաժեշտությունը և արձակեցին Արամին: Հարուցված քրեական գործի շրջանակներում տակնուվրա անելով ամեն ինչ՝ որոշեցին դիմել հաջորդ ստորությանը: Իր մեղքը ընդունած, պատճառած վնասը ամբողջությամբ փոխհատուցված գործով անցնող մարդուն մեղադրանքով դատարան են տանում մի հոդվածաշար կպցնելով պոչին: Հիշեցնեմ, որ Արամին մեղադրում են մի քանի տեղ ձևակերպված լինելու և անաշխատ եկամուտ ունենալու մեջ: Իսկ դե կառավարության ֆեյք-պոակային ինտելեկտն էլ բավարարել է միայն դատախազության հաղորդագրության վերնագրում ճխտել «կոռուպցիա» բառը (լավ է, որ երկու Ց-ով չեն գրում): Կրկնում եմ հիմնական հարցս՝ եթե Արամը չլինե՞ր իմ ընկերն ու վարորդը, կամ դավաճանության և գործ սարքելու թավշյա մշակույթի շրջանակներում ցուցմունք տար իմ վրա, ապա արդյո՞ք նման գործ կհարուցվեր իր հանդեպ, արդյո՞ք կկալանավորեին, արդյո՞ք վնասը փոխհատուցելուց ու մեղքը ընդունելուց հետո գործը մի շարք հոդվածներով կուղարկեին դատարան: Իհարկե՝ ՈՉ: Պարզապես նման էշ ձևի որոշել են ինձ իբր վատություն անել: Հա, անաշխատ եկամուտների մասով ուժներդ մենակ նախկին նախարարի վարորդի վրա որ չպատի, հուշեմ գլխից հոտած մի քանի ձկան մասին: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո չի մասնակցում Սահմանադրական Դատարանի աշխատանքներին ու ստանոմ է ամսական մեծ գումարներ, բենզին և այլն, արդեն մի քանի միլիոնն անցնող: Ձեր բազմաթիվ ծակ-պրոֆեսոր նախարարները փետրվար ամսից գաղտնի կրկնապատիկ փող են ստանում՝ փաստացի իրական աշխատանքով չզբաղվելով: Իսկ դե ձեր ԱԺ-ն էլ իր չաշխատելու համար 10 ամսում 14 անգամ պարգևավճար է ստացել: Աննա Հակոբյանի անձնական վարսավիր-ստիլիստի վրա պետական բյուջեի հաշվին արած ծախսերն էլ չմոռանաք: Слабо?»։

Նմանատիպ նյութեր