211652_close_icon
views-count19432 դիտում article-date 22:03 14-12-2019

Արցախի Մեծ Շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Շեն համայնքն Արցախի ավանդական ու ամենահին (7-րդ դար) գյուղերից է, եղել է մելիքական կեցավայր։ Հարուստ պատմություն ունի, մեծ թվով հայտնի մարդիկ, մասնագետներ (հատկապես բժիշկներ) ծագումով հենց այս գյուղից են։ Գյուղն ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կամ նոր են կառուցվել կամ հիմնանորոգվել։ Այս փուլում գյուղում մեծածավալ սալիկապատման աշխատանքներ են գնում, որը գյուղում իրականացրած աշխատանքներն առավել ամբողջական կդարձնի, կապահովի իրեն հատուկ ողջ կոլորիտը։ Այս աշխատանքներում իր առհելի դերն ու մեծ ավանդն իհարկե պատկանում է Կառլեն և Սառա Եսայաններ բարեգործական հիմնադրամին, որը գյուղի զարգացումն ու առաջընթացը իր կյանքի նպատակն է համարում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/12/90252/?fbclid=IwAR2ngexIQfaR44dDNyAtnu5cISKTeHmCV4CV7_XFw5ptGBVFU3LJ7b8tusg]SHAMSHYAN.com[/url]-ը, Արցախի Մեծ Շեն գյուղում մեծ թափով Մշակույթի տունն է կառուցվում: Երկհարկանի կառույցի շինարարությունը նախատեսվում է ամռան ընթացքում ավարտել ու բացումն անել: Գյուղապետը վստահ է, մշակույթի տունը կնպաստի, որ համայնքում մշակութային միջոցառումները ավելանան: Բայց առանց մշակույթի տան էլ գյուղում վատ չեն ապրում: Սլավիկ Խուրշուդյանը հպարտությամբ է ասում, հարեւան գյուղերում երազում են այն մասին ինչ Մեծ Շենն արդեն ունի: Առաջխաղացումը գյուղի բարեգործների` ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների շնորհիվ է: Վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը չէր կտրել, կյանքի ընթացքում այստեղ հաճախ էր լինում, բարեգործական բազմաթիվ ծրագրեր իրականացնում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/12/90252/?fbclid=IwAR2ngexIQfaR44dDNyAtnu5cISKTeHmCV4CV7_XFw5ptGBVFU3LJ7b8tusg]հայտնել էր[/url], որ Մեծ Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ: Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվեց հնի տեղում` եկեղեցու հարեւանությամբ էլ խաչքարերի պուրակ ստեղծվեց: Եկեղեցու հարեւանությամբ երիցատուն է կառուցվում: Շինարարությունը ավարտը նույնպես ամռան վերջին է սպասվում: Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձանները նույնպես վաստակավոր բժիշկների ընտանիքն է կառուցել: Կառլեն Եսայանը չի մոռացել նաեւ դպրոցը, որտեղ սովորել է: Հին դպրոցի հարեւանությամբ նորն է կառուցվել, ամբողջությամբ կահավորվել, նաեւ խաղահրապարակներ, լողավազան ու մարզադաշտ: Գյուղացիներն էլ, բարերարի պատվին, դպրոցը նրա անունով են կոչել: Ընդամենը 50 աշակերտ ունեցող դպրոցում նաեւ հարեւան գյուղերի երեխաներն են սովորում: Մեծ Շենը նաեւ մանկապարտեզ ունի` ամբողջությամբ նորոգված ու կահավորված: Բարեգործների միջոցներով է գործում, սաների թիվը շատ քիչ է`ընդամենը 19 հոգի: Տնօրենն ասում է, գյուղում երբ երեխայի ձեռք բռնած ծնող է տեսնում, միանգամից մանկապարտեզ է կանչում: Մեծ Շենում ամուսնությունների թիվն ու երեխաների ծնունդներն ավելացան, երբ Եսայանները սկսեցին գյուղում ծնելիությունը խրախուսող ծրագիր իրականացնել: 7 տարի շարունակ` 2004-ից 11 թվականներին յուրքանչյուր ծնվող երեխայի հազարական դոլար էին նվիրում: Մեծ Շենում հանդիսություններ հաճախ են լինում: Բարեգործի աջակցությամբ կառուցված հանդիսությունների սրահում բանակի քեֆ, հասանիք ու այլ հավաքներ նաեւ հարեւան գյուղերի բնակիչներն են կազմակերպում: Վաստակավոր բժիշկների հովանավորությամբ է կառուցվել նաեւ Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով: Գյուղում աշխատատեղ ապահովելու համար քարի և մակարոնի արտադրամաս է հիմնվել: Սլվաիկ Խուրշուդյանն ասում է, գյուղից արտագաղթ չկա: Կատակում է, Եսայանների շնորհիվ մի օրը Մեծ Շենը Արցախի Շվեյցարիա կկոչվի: Կառլեն Եսայանը հայրենի գյուղը շենացնելու համար ջանք ու միջոց չի խնայել, բայց դա շքանշանների ու իր մասին խոսելու համար չի արել: Համեստ բժիշկը չէր սիրում, երբ իր կամ արարքների մասին խոսում էին: Պարզապես աշխատում էր, ստեղծում: Նրա մահից հետո էլ Եսայանների բարեգործական ծրագրերը կանգ չեն առել: Նույն թափով շարունակվում են` Արցախում ու Հայաստանում, հիմա արդեն կնոջ ու որդիների շնորհիվ: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր