4967 դիտում
09:13 11-12-2019
Ֆրանսիայից մարդիկ կգան՝ հարցաքննության. երեխաների ապօրինի որդեգրման հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված` օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում: Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան` հարցաքննության: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
10:42 14-11-2019
Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ
1363 դիտում
21:57 19-11-2019
Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1580 դիտում
15:18 26-11-2019
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ հրապարակված տվյալը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը