211652_close_icon
views-count2477 դիտում article-date 16:40 09-12-2019

WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկեց Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզում դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն ռուսաստանցի մարզիկների նկատմամբ չորս տարվա պատժամիջոցներ կիրառելու մասին վերջնական որոշում է կայացրել: Ռուսաստանի հավաքականին զրկել են միջազգային խոշոր մրցաշարերին` այդ թվում նաև Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Նշվում է նաև, որ այս ընթացքում Ռուսաստանը կզրկվի խոշոր միջազգային մրցումներ անցկացնելու, ինչպես նաև դրանց անցկացման համար հայտ ներկայացնելու իրավունքից: Նման որոշման պատճառ է հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայի հետաքննությունը: Բազայում պահվում էին 2012-2015 թվականների փորձանմուշների հետազոտությունների տվյալները: Անկախ փորձագետները պարզել էին, որ տվյալների բազայում փոփոխություններ էին կատարվել, որպեսզի թաքցնեն ռուս մարզիկների դոպինգ-անալիզների իրական արդյունքները: Այժմ ռուս մարզիկները կարող են ելույթ ունենալ միայն չեզոք դրոշի ներքո: Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր