Օլիմպիական չեմպիոնին հարբած կրակելու համար զրկել են Ռիոյի խաղերին մասնակցելու իրավունքից
Ստենդային հրաձգության օլիմպիական կրկնակի չեմպիոն Մայքլ Դայմոնդը բաց կթողնի Ռիոյի 2016թ. Օլիմպիական խաղերը, որոնք նրա կարիերայում պետք է յոթերորդը լինեին:
44-ամյա մարզիկից վերցրել են հրազեն օգտագործելու արտոնագիրն ու հեռացրել ազգային հավաքականից` անսթափ վիճակում մեքենա վարելու և կրակելու համար: Մայիսին նա ձերբակալվել էր Ավստրալիայում, սակայն հետագայում գրավի դիմաց բաց էին թողել:
Հավաքականից հեռացնելու որոշումը կայացրել է Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեն, որը նրա վարքագիծը անթույլատրելի է համարել:
Նշենք, որ Դայմոնդը օլիմպիական ոսկե մեդալներ էր նվաճել 1996 և 2000 թվականների օլիմպիադաներում: