211652_close_icon
views-count33117 դիտում article-date 11:25 09-12-2019

«Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/02/1141901/?fbclid=IwAR0SitWs1_JvNq8YQDIuXccyuwlp5SpPXiw58MgDHksmUAI7LH56aYnfVEk]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացված ահազանգի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Դիլիջան քաղաքում գործող «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Նշված տարածք էր ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Դիլիջանի բնակիչ, 64-ամյա Սուրեն Աղաջանյանը հայտնել է, որ ժամը 13:15-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «Տոզ 16» տիպի ակոսափող որսորդական հրացանով կրակել և սպանել էր իր շանը: Ս. Աղաջանյանը հայտնել էր նաև որ այդ քայլին է դիմել, քանի որ վերջին մի քանի օրերին շունը մի քանի անգամ հարձակվել է աշխատակիցների և հաճախորդների վրա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր