Իմ շունն է, կրակել, սպանել եմ. ոստիկաններին հայտնել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն, «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ոստիկանության Դիլիջանի  բաժնում ստացված ահազանգի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում գործող «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակել են շան վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածք են ժամանել  ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը,  որտեղ Դիլիջանի բնակիչ, 64-ամյա Սուրեն Աղաջանյանը հայտնել է, որ ժամը 13:15-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «Տոզ 16»  տիպի ակոսափող որսորդական հրացանով կրակել և սպանել է իր շանը:
Ս. Աղաջանյանը հայտնել  է նաև որ այդ քայլին է դիմել, քանի որ վերջին մի քանի օրերին շունը մի քանի անգամ  հարձակվել է աշխատակիցների և հաճախորդների վրա: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Աղաջանյանը նշված ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերն է և աշխատում է «Դիլիջան ազգային պարկ»   պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

