211652_close_icon
views-count2576 դիտում article-date 19:15 08-12-2019

«Ուրալը» հաղթեց «Կրիլյա Սովետովին»․ Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Կրիլյա Սովետովը» սեփական դաշտում ընդունել էր «Ուրալին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3-2։ «Ուրալի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Պավել Պոգրեբնյակը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օթման Էլ Կաբիրը։ Պոգրեբնյակի գոլերից մեկում ասիստը կատարեց Վարազդատ Հարոյանը։ 53-րդ րոպեին Հարոյանը նաև զգուցաշվել է դեղին քարտով։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։ Այս հաղթանակից հետո «Ուրալը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր