«Սպարտակը» հաղթեց, Մովսիսյանը գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Սարանսկում հաղթեց «Մորդովիային»: Հաղթական գնդակը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո խփեց բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը:
Նշենք, որ Մովսիսյանը փոխարինվեց հանդիպման 59-րդ րոպեին, իսկ Արազ Օզբիլիզը խաղադաշտ մտավ 68-րդ րոպեին՝ փոխարինելով Իվելին Պոպովին:
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 20 միավոր և առայժմ 3-րդ տեղում է:
[b]Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր[/b]
«Մորդովիա»-«Սպարտակ»՝ 0:1
Գոլը՝ Պոպով, 4