«Օլիմպիակոս»-ը 11 մետրանոցներով հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին. Ղազարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
«International Champions Cup» ոչ պաշտոնական մրցաշարի շրջանակներում հունական«Օլիմպիակոսը» ուժերը չափեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Հունական ակումբի կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին և մեկ րոպե անց օգնեց աչքի ընկնել Դիմիտրոս Դիամանտիկոսին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ Ղազարյանը դիպուկ իրացրեց իրեն վստահված հարվածը:
Հավելենք, որ «Օլիմպիակոս»-ի հետ միևնույն խմբում ընդգրկված են նաև «Միլան»-ը, «Լիվերպուլ»-ը: Հունական ակումբը առաջին խաղում 3:0 հաշվով պարտության էր մատնել իտալական ակումբին, իսկ երկրորդ խաղում 0:1 հաշվով զիջել էր Անգլիայի փոխչեմպիոններին: Գևորգ Ղազարյանը «Միլան»-ի հետ խաղում փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին, իսկ «Լիվերպուլ»-ի հետ խաղում խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել էր 62-րդ րոպեին:
«Օլիմպիակոս» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2:2 , 11մ` ՝5:4
Գոլեր՝ Դիամանտիկոս 37’, 65’ – Յովետիչ 35’, Կոլարով 53’ (11 մ)