211652_close_icon
views-count2015 դիտում article-date 22:47 06-12-2019

Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը 2 ժամում սպառվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոզան-2020 ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողությանն անշլագ է սպասվում: Միջոցառման բոլոր տոմսերը վաճառվել են 2 ժամում: Շվեյցարիայի մշակույթի և ավանդույթների մասին պատմվող բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին Vaudoise մարզապալատում, որը հյուրընկալում է 8000 հանդիսական: Բացման արարողության տոմսերի գինը 59-99 շվեյցարական ֆրանկ է: Ներկայացվել է նաև Խաղերի պաշտոնական երգը՝ «Start now» («Սկսիր հիմա»): Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը: Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր