211652_close_icon

Եվրո-2020. Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը գրեթե սպառվել են

views-count3218 դիտում article-date 13:02 30-08-2019
Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպման տոմսերի գերակշիռ մասը արդեն իսկ վաճառվել է: Շուրջ 11,000 երկրպագու արդեն գնել են հանդիպման տոմսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը: Վաճառքում մնացել է ընդամենը 3500 տոմս, որոնք կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից:

Նմանատիպ նյութեր