Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիա – Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառված են, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Խաղը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Ֆարու քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում, որը տեղավորում է 30 հազար հանդիսական: ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, պաշտոնական խաղերում մարզադաշտի հյուսիային և հարավային տրիբունաները մասամբ փակվում են, ինչի հետևանքով նստատեղերի թիվը կրճատվում է մինչև 21 042-ի: