211652_close_icon

Համահայկական խաղերին մասնակից ՌԴ քաղաքների թիվն ավելանում է

views-count2211 դիտում article-date 19:28 04-12-2019
Ռուսաստանի հայ համայնքը մշտապես մեծ ակտիվություն է ցուցաբերում համահայկական խաղերին թե՛ մասնակցության , թե՛ կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու առումով: Այս տարի անցկացված Համահայկական ամառային 7-րդ խաղերին, նախորդ տարիների համեմատ, Ռուսաստանի Դաշնությունից մասնակցել է ռեկորդային թվով՝ շուրջ 14 քաղաք: Ներկայումս, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում հանդիպումների ընթացքում քննարկում է Համահայկական խաղերին նոր քաղաքների մասնակցության հեռանկարները: Այս շրջանակում՝ օրերս տեղի է ունեցել ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնության Մեծ Նովգորոդ քաղաք: Այցի արդյունքում ՝ հայազգի գործարար Հովհաննես Մխիթարյանը լիազորություն է ստացել համակարգելու կոմիտեի աշխատանքները Մեծ Նովգորոդ քաղաքում, այն հեռանկարով, որ շուրջ 22 հազար հայերով բնակեցված Ռուսաստանի հին մայրաքաղաքը համահայկական հաջորդ խաղերին կհամալրի համաշխարհային կոմիտեի մեծ ընտանիքը: ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Նմանատիպ նյութեր