4784 դիտում
13:17 25-02-2016
Հայաստանում ինքնասպանությունների թիվն ավելանում է և հիմնական մասն ընտրում է կախվելու եղանակը. Հովհաննես Խանգելդյան
Հայաստանում գնալով ավելանում է ինքնասպանությունների թիվը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հատարարեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը` մեջբերելով ձեռքի տակ եղած վիճակագրությունը:
Ըստ այդմ` 2015-ին նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 40 դեպքով ավելացել են ինքնասպանությունների դեպքերը: Թվային ցուցանիշներով՝ պատկերը հետևյալն է՝ 2015թ-ին արձանագրվել է 195 ինքնասպանության դեպք և ևս 557 ինքնասպանության փորձ կատարելու դեպք, 2014-ին` 155:
Հ. Խանգելդյանը տեղեկացրեց, որ ինքնասպանության կատարողների հիմնական մասն ընտրում է կախման եղանակը, իսկ երկրորդ տեղում է նետվելունը:
Ըստ տարիքային դիտարկման՝ ինքնասպանություն կատարողների հիմնական մասը՝ 78 տոկոսը, 40-ից բարձր տարիքային խմբում է, իսկ գենդերային տեսանկյունից` արական:
«Արական սեռի կողմից 3-4 անգամ ավելի շատ են ինքնասպանության դեպքերը: 152 դեպքից 43-ն են իգական սեռի ներկայացուցիչներ, ընդ որում՝ 70%-ը երկու մասերում էլ 40 և ավելի բարձր տարիքի խմբերից են»,- տեղեկացրեց ԱԻՆ պաշտոնյան:
Ըստ մարզերի` ինքնասպանություն գործողների թվում Երևանն է, ապա` Շիրակը, Լոռին և Կոտայքը:
Նմանատիպ նյութեր
4962 դիտում
19:25 24-01-2017
Անցած տարի 228 մարդու կյանք է հաջողվել փրկել. Հովհաննես Խանգելդյան
6217 դիտում
17:58 03-10-2018
Ցավոք, քաղաքական որոշ ուժերի ինքնասպանությունների շարքն ավելանում է. Նիկոլ Փաշինյան. Tert.am