Աշխարհում մահապատժների թիվն ավելանում է. Amnesty
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2013 թ․ ընթացքում աշխարհում մահապատժի ենթարկվածների թվի ավելացման մասին տվյալները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Չինաստանում մահապատժի ենթարկվածների թիվն ամենաբարձրն է աշխարհում։
Մահապատիժների զգալի աճ է գրանցվել նաև Իրանում և Իրաքում։
Անցյալ տարի Իրանի իշխանությունները հայտնել են մահապատժի 169 դեպքի մասին, սակայն իրավապաշտպանները կասկածում են, որ երկրում բազմաթիվ մահապատիժներ իրականացվում են գաղտնի:
Իրաքում 3 տարի շարունակ մահապատժի թվի աճ է նկատվում։ Ըստ Amnesty International֊ի կարծիքի, մահապատիժների թվի աճը պայմանավորված է հակաահաբեկչական խստացված օրենքների հետ։