Ռուսաստանում 44 ուղևորների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը. կա 15 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը, Սրետենսկից դեպի Չիտա մեկնող ավտոբուսը, որում եղել է 43 ուղևոր, Մոգոյտույ-Սրետենսկ-Օլոչի ավտոճանապարհի (երկարությունը 360 կմ է) 60-րդ կմ հատվածում անսպասելի դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջից ընկել Կուենգա գետը։
Ըստ տեղեկությունների՝ կա 15 զոհ և առնվազն 18 վիրավոր։ Ավտոբուսի վարորդը 43 տարեկան տղամարդ է։
Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է Kia Granbird մակնիշի ավտոբուսի անիվը։