Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. կա առնվազն 10 զոհ և 25-ից ավելի վիրավոր
Առնվազն 10 մարդ է զոհվել և ևս 25-ը վիրավորվել Հնդկաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն։
Մանիփուր նահանգի Սենափաթիի շրջանում ավտոբուսն դուրս է եկել ճանապարհից և ընկել գետը։
Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ նրանցից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը գերծանրաբեռնված է եղել, ինչին էլ նպաստել են եղանակային անբարենպստ պայմանները և ամենայն հավանականությամբ՝ վարորդի անփութությունը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հնդկաստանում չափազանց բարձր է ավտովթարի մակարդակը։ Ամեն օր մոտ 400 մարդ է դառնում ավտովթարի զոհ այդ երկրում։