Թուրքիայում միգրանտներ տեղափոխող բեռնատարն ընկել է գետը. կա 22 զոհ, 13 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Իզմիր նահանգում ներգաղթյալներ տեղափոխող բեռնատար է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի հետևանքով կա 22 զոհ, ընդ որում՝ երեխաներ:
Եվս 13 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեռևս անհայտ պայմաններում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Դեգիրմենչայ գետում: