2910 դիտում
21:28 29-11-2019
ԼՀԿ-ն նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների իրավաչափությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման գործընթաց
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախաձեռնելու մասին, որը զբաղվելու է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվսությունների և քաղաքապետարանի տրամադրած շինթույլտվությունների ուսումնասիրությամբ:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև,
«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»։
Նմանատիպ նյութեր
1929 դիտում
23:47 09-01-2020
ԼՀԿ-ն նախաձեռնում է ՀՀ անվտանգության սեկտորի ղեկավարների հետ հանդիպումներ․Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
352 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
484 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
916 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը