211652_close_icon
views-count44459 դիտում article-date 12:50 28-11-2019

Էջմիածնում ինքնաձիգով և «Մակարով» տեսակի ատրճանակով աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է BMW-ի 25–ամյա վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Արգիշտի Այվազյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 34-38-104 հոդվածների հատկանիշներով: Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Այվազյանը դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Վերջինս կասկածվում է նոյեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանի նկատմամբ սպանության փորձին մասնակից լինելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից հայտնաբերված BMW-ն պատկանում է Ա. Այվազյանին: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/18/1140781/?fbclid=IwAR0LKTchLJkdR4EDaT8WF7kdYnCXtn9-mbqdUJd2DlZpBMh8sODt0i74hh8]հայտնել[/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Բարույանի ու քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վլադ Բազունցի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի վարչական տարածքում հայտնաբերել էին BMW մակնիշի 36 AC 576 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչներն ունեին կասկածներ, որ նոյեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Առաքելյանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա (ով, ի դեպ, եղել էր ղեկին) կրակոցներ էին արձակել հայտնաբերված BMW-ի միջից: Քննիչի որոշմամբ BMW-ն տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արգիշտի Այվազյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր