60306 դիտում
12:20 25-03-2023
Երեւանում Մակարով ատրճանակով զինված երիտասարդը չկարողացավ ճողոպրել պարեկներից. 2 տարի առաջ էլ չէր կարողացել փախչել Սեւանի ոստիկաններից. 2 դեպքով էլ հայտնաբերվել է մարտական վիճակի բերված Մակարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 25–ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը ժամը 03:00-ի սահմաններում Փարպեցի եւ Պուշկին փողոցների խաչմերուկում հերթական ծառայութունը կատարելիս նկատում են մի երիտասարդի, ով պարեկների մոտ կասկած է առաջացնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները քաղաքացուն խնդրում են, որպեսզի վերջինս կանգնի, ու մինչ պարեկները կմոտենային նրան, նա դիմում է փախուստի:
Պարեկները մոտ 300 մ հետապնդում են նրան ու կարճ ժամանակում վնասազերծում, սակայն փախուստի ժամանակ քաղաքացին իր մոտ եղած բարսետկայի մեջից կասկածելի իր է հանում ու շպրտում:
Պարզվում է, որ նա պայուսակից շպրտել է Մակարով տեսակի ատրճանակ: Ահազանգով լրացուցիչ դեպքի վայր են ժամանում 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասսպարյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատում են տարածքը, որտեղ արդեն դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետի հետ:
Պարզվում է՝ Մակարով տեսակի ատրճանակը եղել է լիցքավորված՝ մարտական դիրքի բերված:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Կենտրոնի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Նիկոյանի եւ Երեւան քաղաքի գնդի պարեկները՝ 4-րդ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Էրիկ Դանիելյանն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, որ նրա մոտ հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ:
2021թ-ի հունվարի 21-ին ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, Սեւան քաղաքում ծառայության ընթացքում նրան հայտնաբերել են Սարգիս Սեւանեցու 15 շենքի հարակից ավտոտնակների մոտ, ու մեկ այլ արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Սեւանի բաժին: Բերման ենթարկելու ժամանակ նա իր աջ գոտկատեղից ձյան մեջ է նետել զենքի նմանվող առարկա եւ գլխին գտնվող գլխարկ-դիմակը: Այդ ժամանակ պարզվել է, որ զենքը, որը նա նետել է, Մակարով տեսակի ատրճանակ է եղել: Եւ այդ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում այն ժամանակ հարուցվել էր քրեական գործ ու այդ գործը ուղարկվել էր դատարան: Տեղում պարզվել էր նաեւ, որ կանաչ գույնի գործվածքը աչքերի եւ բերանի հատվածներում բացվածքներով դիմակ-գլխարկ է․ դա եւ Մակարով տեսակի ատրճանակը, որը լիցքավորված էր եղել 6 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, քրեական գործի հետ նույնպես ներկայացվել էին դատարան:
Ինչպես ասում է ժողովրդական խոսքը, այստեղ են ասում. «կարմիր կովն իր կաշին չի փոխի, կամ սեւին սապոնն ինչ անի, խեւին խրատը»:
Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+