Մաշտոցի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են Երևանում թիվ 8-րդ երթուղու ավտոբուսի վարորդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ աշխատանքի և ստացված հերթական օպերատիվ տեղեկություներով պարզել են ապրիլի 20-ին, Երևանի Հալաբյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձի ինքնությունը և գտնվելու վայրը։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ստեղծում են օպերատիվ հետախուզական խմբեր, քանի որ կասկածյալը մշտական բնակության վայր չի ունեցել և ամեն պահի լինում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կամ մարզերում և Հալաբյան փողոցում հայտնաբերում են կասկածյալ 55-ամյա Բաբկեն Ավագյանին, ինչից հետո առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում են և տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և նրան ու կազմված փաստաթղթերը ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ապրիլի 20-ին, դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի էր Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, ով դանակահարվել էր Հալաբյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։