62963 դիտում
10:54 01-12-2015
Մետաքս թաղամասում աղմկահարույց կրակոցների գործով հետախուզում է հայտարարվել 24-ամյա երկվորյակ եղբայրների նկատմամբ. դեպքի վայրում օգտագործվել են 2 «ՏՏ», 1 «Մակարով» տեսակի ատրճանակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը օրեր առաջ միջնորդություն էր ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Մետաքս թաղամասում 4 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ: Նրանք մեղադրվում է են ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 2 մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի (հանցափորձ, սպանությունը՝ 2 կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է ավագ քննիչ Մ. Զադոյանի միջնորդությունը և եղբայրների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրանք հայտնաբերվելու կամ մեղայականով ոստիկանություն կամ քննչական բաժին ներկայանալու դեպքում տեղափոխվելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ [color=#EF2929]վիճաբանության ժամանակ օգտագործվել է 3 ատրճանակ, 2-ը՝ «ՏՏ», մեկը՝ «Մակարով» տեսակի:
Քննությամբ հերքվել է նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա մերձավորների մասնակցությունը նշված դեպքին, ինչը ժամանակին հանրությանն էին ներկայացնում որոշ զանգվածային լրատվամիջոցներ:
[/color]
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/28/68923/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 28-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Միքայել Զադոյանի որոշմամբ հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի 47 շենքի բնակիչներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Վերջիններս երկվորյակ եղբայրներ են, իսկ թաղամասում հայտնի են որպես «Կաբելչիկ Արթուրի» որդիներ և կասկածվում էին հոկտեմբերի 26-ին Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»- բուքմեյքերական կենտրոնի մոտ շատերի կյանքին վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` քննչական մարմինը դիմելու էր նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, նրանց նկատմամբ կալանավորման որոշում տար: Երկվորյակ եղբայրները հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու էին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը դեպքի վայրում և դրան հարակից տարածքներից առգրավել էին տեսանյութեր, որոնք արձանագրվել էին նշված վայրերում տեղադրված տեսախցիկների կողմից:
Իսկ ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/26/68669/]հայտնել [/url]էր, որ հոկտեմբերի 26-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի Խորենացի 3-րդ նրբանցքի 8-րդ տան բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Կարենի Գևորգյանը, ով տեղափոխվել էր «հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Խորենացի 3-րդ նրբանցքի 4-րդ տան բնակիչ, 27-ամյա Արման Հակոբի Ավագյանը՝ «հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 30 շենքի 17 բնակարանի բնակիչ Արման Վարդանի Սրապիոնյանը՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի Այգեստան փողոցի 6-րդ տան բնակիչ, 27-ամյա Վահագ Հովհաննեսի Գևորգյանը: Վերջինս ստացել էր որովայնի խոռոչի թափանցիկ հրազենային վնասվածք՝ ներքին արյունահոսությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված անձինք ստացել էին հրազենային վնասվածքներ, որոնցից 3-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մեկինը` ծանր: Վահան Գևորգյանը գտնվում էր «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ում վիրահատել էին, իսկ նա հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքով և «լյարդի վնասվածք» ախտորոշմամբ:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով` վերջիններս հիվանդանոց էին տեղափոխվել Խորենացի փողոցում` Մետաքս թաղամասի հարևանությամբ գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական գրասենյակի մոտից: Դեպքի վայր էին ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը: Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունիև Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և ավագ քննիչ Միքայել Զադոյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ, որոնք ավագ քննիչ Մ. Զադոյանի կողմից առգրավվել և ուղարկվել էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզվեր՝ ինչ հրազենից էին արձակվել կրակոցները:
Կասկածյալ Հենրիկ Բարսեղյան
[img]/ups/images/0783987001448952934816474.jpg[/img]
Կասկածյալ Գևորգ Բարսեղյան
[img]/ups/images/007541900144895294730070.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
45837 դիտում
20:47 28-10-2015
Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»-ի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվում են 24-ամյա երկվորյակ եղբայրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ