211652_close_icon
views-count2506 դիտում article-date 12:17 23-04-2026

Երևանում հատուկ ջրասուզակի կողմից Հրազդանի կիրճում` Հրազդան գետից դուրս բերված մահացածի ինքնությունը պարզվել է. նա որպես անհետ կորած փնտրվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ, իրականացնելով օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակի կողմից Հրազդան գետից դուրս բերված դիակի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գետից դուրս բերվել Երևանի բնակիչ 49-ամյա Վահան Տ.-ի մարմինը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 22-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն էր ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կար։

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ավագ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել էին այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել էր դին։ Նա անգամ նկարել էր մարմինը, որը ակնհայտ երևում էր, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել էր, և այդ պահին մարմինը չէր երևում։ Հավանաբար կամ մնացել էր ջրի տակ, կամ գետը քշել տարել էր։

Ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Կենտրոնականի բաժնի պետերը հանձնարարել էին իրենց ղեկավարած բաժինների համայնքային ոստիկաններին պարզելու համար իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։

Չէր բացառվում, որ մարմինը, որը նկատվել էր Հրազդան գետում, անհայտ որոնվող լիներ։

Ժամը 22։00-ին ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցել էր դիակին և այն ճոպանների միջոցով դուրս բերել անվտանգ վայր։

Դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկություն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր