211652_close_icon
views-count1048 դիտում article-date 21:31 25-11-2019

Պետական բյուջեի եկամուտները 10 ամսում ավելացել են 20 տոկոսով

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2019-ի հունվար-հոկտեմբերին 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից: Պետական բյուջեի եկամուտները 2019-ի հունվար- հոկտեմբերին կազմել են 1 տրլն 197 մլրդ դրամ: 2019-ի համար պետբյուջեով եկամուտների գծով հաստատվել էր 1 տրլն 496 մլրդ 463 մլն 122.3 հազար դրամ: Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ: 2018-ի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 1 մլրդ դրամ, 2017-ին նույն ժամանակում՝ 907 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր