1204 դիտում
10:42 29-05-2023
2022-ի հարկային եկամուտները 2017-ի նկատմամբ ավել են 66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 53 տոկոսով. Փաշինյան
2022-ին արձանագրել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համաևր աննախադեպ բարձր ցուցանիշ է: Համապատասխանաբար 21022-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն, 926 մլրդ դրամ, որը ի սկզբանե պլանավորվածի համեմատ ավել է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով: Այս մասին ԱԺ հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն երբ 2021-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունել 2022-ի բյուջեն, եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ դրամով պակաս: Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2022-ի բյուջետային ցուցանիշները 2021-ի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավել է 399 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով: Իսկ 2017-ի նկատմամբ 2022-ի հարկային եկամուտները ավել են 2 մլրդ 20 մլն դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ 670 մլրդ դրամով կամ 53 տոկոսով»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ հաշվի է տեղի ունեցել բյուջեի եկամուտների այս աճը, Փաշինյանը երեք գործոն նշեց. «Առաջինը տնտեսականն աճի ցուցանիշներն են, երկրորդը ստվերի կրճատումը, երրորդը այն բարեփոխումները, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է»,-ասաց վարչապետը:
«2023-ի ապրիլին հավաքագրվել է 296,8 մլրդ դրամի հրկային եկամուտ, որը ՀՀ պտմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: ՀՀ-ում երբեք մեկ ամսում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել: Օրինակ, 2022-ի ապրիլին հավաքագրել էինք 231,3 մլրդ դրամի հարկային եկամուտ, իսկ 2018-ի ապրիլին՝ 126 մլրդ դրամ: Այսինքն 2018-ի ապրիլի համեմատ հարկային եկամուտները կրկնապատիկից ավել ավելացել են»,-ընդգծեց վարչապետը:
Անդրադառնալով այս տարվա 4 ամիսներին հավաքագրված հարկային եկամուտներին, Փաշինյանն ասաց, որ այս տարվա 4 ամիսներին ավելի շատ գումար է բյուջե մուտքագրվել, քան 2000-2010 թվականներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2857 դիտում
18:35 02-05-2016
97 մլրդ դրամ հարկային եկամուտներ. ՊԵԿ-ն ամփոփել է պետական բյուջեի` ապրիլ ամսվա հարկային եկամուտները
2805 դիտում
13:21 05-06-2020
Հարկային եկամուտները նախորդ տարում աճել են 16.4 տոկոսով. փոխվարչապետը ներկայացրել է կատարողականը
Այս բաժնից
715 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
868 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
904 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները