1279 դիտում
09:01 11-09-2020
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 893.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 77.0 տոկոսը:
Միևնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.8 տոկոսով կամ շուրջ 54.8 մլրդ դրամով, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 15.1 տոկոսով կամ 117.0 մլրդ դրամով։
Իսկ ի՞նչ է սա նշանակում. բնականաբար, նման պատկերի և իրավիճակի պատճառը կորոնավիրուսային համավարակն է, և՛ աշխարհում, և՛ Հայաստանում տիրող արտակարգ դրությունը: Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին երեկ կառավարության նիստում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մասնավորապես, նա հայտնեց, որ 2020 թվականի օգոստոս ամսին, 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առևտրի օբյեկտներում, նվազել է 2.5 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
09:01 18-09-2020
Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են. «Ժողովուրդ»
2091 դիտում
09:41 13-04-2021
Հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են. «Ժողովուրդ»
1409 դիտում
09:49 01-09-2020
Հարկային եկամուտները և պետական տուրքերը պակասել են․ «Ժողովուրդ»․
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան