Հնդկաստանում մեքենան կամրջից ընկել է հետիոտների վրա և սպանել նրանցից մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կամրջից դուրս թռած մեքենան ընկել է հետիոտնի վրա և վերջինս զոհվել է:
Ճանապարհային տեսախցիկները արձանագրել են դեպքը: 104 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենան կորցրել է կառավարումը, հարվածել կամրջի արգելապատնեշին և վայր ընկել ներքև՝ մի խումբ հետիոտների վրա: Նրանցից մի կին տեղում մահացել է, ևս 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի պատճառով կամրջի երթևեկությունը անորոշ ժամանակով դադարեցվել է: