5561 դիտում
20:49 27-01-2023
Արտակարգ դեպք Երևանում․ հայր ու որդիների վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկին հիվանդանոց տեղափոխելով․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ոստիկաններն էլ փնտրում են կատարողներից մեկին ու հանցագործության գործիք՝ «քլունգը»
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով ըստ բժիշկների հայտարարության՝ ի վճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում է, Հաղթանակ թաղամասի բնակիչ 48-ամյա Արամայիս Մ․-ն է։
Մինչ բժիկները պայքարում էին նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 36 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 29-ամյա Տարոն Մ․-ի, հիվանդանոց տեղափոխված Արամայիս Մ-ի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչներ 49-ամյա Վալերի Բ․-ի, 27-ամյա Յուրիկ Բ․-ի միջև, որի ընթացում էլ Յուրիկ Բ․-ն աշխատանքային գործիքով հարվածել է Արամայիս Մ․-ի գլխին, պատճառելով ծանր մարմնական վնասվածք։
Մալաթիայի ոստիկանները «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ հայտնաբերել են Վալերի Բ․-ին, ով հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Յուրիկ Բ․-ին և հանցագործության գործիք՝ «քլունգը» հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Տարոն և Արամայիս Մ․-երը, ինչպես նաև՝ Վալերի և Յուրիկ Բ․-երը հայր ու որդիներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15499 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35750 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց