211652_close_icon
views-count4089 դիտում article-date 18:05 20-11-2019

Կևին դե Բրյույնե. Սա խայտառակություն է, ֆուտբոլը բիզնես է դարձել

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն խիստ դժգոհություն է հայտնել, որ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում իրենց խմբի մրցակիցները արդեն հայտնի են մինչև վիճակահանությունը: Բելգիացիները B խմբում խաղալու են Ռուսաստանի և Դանիայի հետ, իսկ չորրորդ մրցակիցը կլինի Ուելսը կամ Ֆինլանդիան: «Սա խայտառակություն է, որ արդեն ամեն ինչ կանխորոշված է: Ինձ համար սա մրցաշարի խեղաթյուրում է: Ֆուտբոլը գնալով ավելի ու ավելի է վերածվում բիզնեսի», հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը:

Նմանատիպ նյութեր