Կևին դե Բրյույնե. Քանի դեռ Մոուրինյոն «Չելսիում» է, ես այնտեղ չեմ լինի
Գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն անդրադարձել է «Չելսի» վերադառնալու հավանականությանը: Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը 2012-2014թթ. «Չելսիի» խաղացող էր համարվում:
«Եթե անկեղծ, ապա կարծում եմ, որ չեմ վերադառնա «Չելսի», քանի դեռ այնտեղ աշխատում է Մոուրինյոն:
Ինձ դուր է գալիս բունդեսլիգան: Ես չեմ վախենում վերադառնալ Անգլիա կամ Իսպանիա տեղափոխվել: Վստահ եմ, որ կարող եմ այնտեղ աչքի ընկնել», նշել է դե Բրյույնեն:
Նշենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում դե Բրյույնեն «Վոլֆսբուրգի» կազմում դարձել է 10 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: