211652_close_icon
views-count3319 դիտում article-date 23:16 18-11-2019

Իրանում կանխել են այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցչի դեմ մահափորձը

Իրանցի ուժայինները կանխել են այս գիշեր Իրանի Եզդ նահանգում այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Նասերի Յազդիի դեմ մահափորձը։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Խամենեիի գրասենյակի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ գիշերը մի քանի զինյալներ, զինված սառը զենքով, փորձել են մուտք գործել Նասերիի Յազդիի տուն։ Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել վերջիններիս ներթափանցումը։ Ձերբակալվել է 4 մարդ, հանցագործներից մի քանիսին հաջողվել է փախուստի դիմել։ Հիշեցնենք, որ Իրանում վերջին օրերին մասշտաբային ցույցեր են տեղի ունենում բենզինի գնի թանկացման վերաբերյալ իշխանությունների որոշման դեմ։ Ցույցերը որոշ քաղաքներում վերածվել են անկարգությունների ու բախումների՝ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, կան զոհեր ու վիրավորներ, զոհերի թվում նաև ոստիկաններ կան։

Նմանատիպ նյութեր