Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վիճակը ծայրահեղ ծանր է
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի առողջական վիճակը վիրահատությունից հետո բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
76-ամյա Խամենեին նախօրեին ծանր վիճակում տեղափոխվել է Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան վիրահատել են:
Interfax գործակալությունը, հղում անելով արաբական ԶԼՄ-ներին, հաղորդել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ:
2014 թվականին Խամենեին 1 անգամ արդեն ենթարկվել էր վիրահատության: