Իրանում առաջինը քվեարկողներից եղել է գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին առաջինն է եղել այսօր, ով քվեարկել է երկրում մեկնարկած խորհրդարանական և Փորձագետների խորհրդի ընտրություններում, հայտնում է Tass գործակալությունը:
Քվեարկելուց հետո մամլո ասուլիսում Խամենեին ասել է. «Կոչ եմ անում Իրանի ողջ ժողովրդին գալ ընտրություններին և ապահովել առավելագույն մասնակցություն՝ հայտնելով իր կամքը»:
Ընտրատեղամսերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին: Ժողովուրդն ընտրելու է 290 պատգամավորի և Փորձագետների խորհրդի 88 անդամի: