211652_close_icon
views-count67718 դիտում article-date 19:45 18-11-2019

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանո, Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամականավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ով մինչ այդ, աշխատում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ։

Նմանատիպ նյութեր