79075 դիտում
19:11 31-10-2019
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության մի շարք մարզային վարչությունների ու տարածքային բաժինների նոր պետեր են նշանակվել
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արտակ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղարիբյանը, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից։
Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Աշոցքի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բդոյանը նշանակվել է ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարության պետ Սևան Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Խաչատրյանն ազատվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)