63438 դիտում
15:59 02-10-2019
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի ներկայությամբ Սարդարապատում ոստիկանության կրթահամալիրի սովորողները հանդիսավոր երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը:
Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձաններին, ինչից հետո սկսվեց երդման արարողությունը:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի ներկայությամբ շուրջ 100 սովորողներ երդվեցին:
Շնորհավորական ելույթ ունեցավ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Սարգսյանը:
Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց կրթահամալիրի սովորողների հանդիսավոր երթով ու ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:
Միջոցառման ավարտին Ա. Սարգսյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի սովորողների ծնողներին ու հարազատներին, շնորհավորեց նրանց ու մաղթեց ամենայն բարիք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 966+
966+