211652_close_icon
views-count5970 դիտում article-date 16:58 15-11-2019

Իրանը բենզինի մանրածախ վաճառքի քվոտաներ Է սահմանել և բարձրացրել է դրա գինը

Նոյեմբերի 15-ից իրանական իշխանությունները քվոտաներ են սահմանել բենզինի մանրածախ վաճառքների համար,ժ։ Բացի այդ, բարձրացվել է դրա գինը: Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այդ մասին ասված է Իրանի նավթի արտադրանքի բաշխման ազգային ընկերության հաղորդագրության մեջ: Այսպես, մասնավոր փոխադրամիջոցների տերերը կկարողանան ամսական ձեռք բերել 60 լիտր բենզին, երկվառելիք ավտոմոբիլների տերերը՝ 30 լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսիների վարորդների համար՝ 400 լիտր բենզին և 2 անգամ պակաս բենզին՝ երկվառելիք ավտոմոբիլների համար: Մոտոցիկլավարների համար քվոտավորված գնով նախատեսված է 25 լիտր բենզին: Քվոտաներ են սահմանված բեռնատարների ու շտապօգնության մեքենաների համար: Ըստ որում՝ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով՝ լիտրի դիմաց մինչև 15 հազար իրանական ռիալ (մոտավորապես 13 ամերիկյան ցենտ): Բենզինի յուրաքանչյուր լրացուցիչ՝ այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ: Նշենք, որ Իրանն աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրներից մեկն է, բայց նավթամշակման խնդիրների պատճառով մինչև վերջին ժամանակներս հարկադրված էր բենզին ներմուծել երկիր:

Նմանատիպ նյութեր