211652_close_icon

Իջևանում մութ փողոցները, որոնց պատճառով բազմաթիվ վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում մահվան ելքով, այլևս պատմություն է, իսկ որոշ մարդիկ շարունակում են «մածունը սև համարել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count39676 դիտում article-date 22:32 10-11-2019
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=3207082732666697&set=a.549846118390385&type=3&theater]էջում[/url] գրել է. «Իջևանում քարը քարին չդրած, Իջևանի ժողովրդի և քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, և գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սևանցնեն: Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը և քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։ Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում և համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջևանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է: Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետև առաջիկայում իջևանցիների ( և ոչ միայն ) համար լավ նորությունների նոր շարք է գալու»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին Տավուշի մարզում, մասնավորապես՝ Իջևանում, նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, վրաերթերը, կողոպուտներն ու գրպանահատությունները: Մինչդեռ տարիներ առաջ նշված փողոցներում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, կողոպուտներ, ավազակային հարձակումներ ու գրպանահատության դեպքեր են գրանցվել, որոնց մասին բազմաթիվ անգամ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ում հրապարակումներ են եղել: Վթարի և վրաերթի մեջ հայտնված վարորդները դեպքի վայրում շատ հաճախ նշում էին, որ այդ ամենի պատճառներից մեկը նաև մութ, չլուսավորված փողոցներն են: Իսկ գրպանահատները, կողոպտիչները, ավազակային հարձակում իրականացնողները բացահայտվելուց հետո խոստովանել են, որ նշված հանցագործությունները կատարել են՝ փնտրելով այն վայրերը, որտեղ բացակայում է արտաքին լուսավորությունը: Հիմա արդեն կարելի է փաստել, որ լուսավորված փողոցներում հանցագործների համար բարենպաստ պայմաններից մեկը բացակայում է: Քրեական տարրերը այլևս գիշերային բուի պես չեն կարող դուրս գալ որսի, մինչդեռ որոշ «վերլուծաբաններ» փորձում են սևացնել փողոցների լուսավորմանը օժանդակած մարդկանց լավ գործը, սակայն նմանները պետք է իմանան, որ իջևանցիները գնահատում են այն աշխատանքները, որոնք իրականացվել են քաղաքում և շարունակություն են ունենալու՝ անկախ որոշ զառանցողներից: Միևնույն է, երևի նման մարդկանց ուղեղներում խավար է տիրում ու նրանք՝ անկախ փողոցների լուսավորությունից, շարունակելու են հայտնվել հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմի Պանիկովսկու կերպարում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր