211652_close_icon
views-count4011 դիտում article-date 12:25 21-11-2015

6 տարի է՝ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի «մութ» էջերը չեն բացահայտվում. ի՞նչ է անում քննչական կոմիտեն այդ «մութ» էջերը բացահայտելու համար

6 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը, թեեւ մի քանի ամիս է ինչ տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե, սակայն ոչ բացահայտվել է, ոչ էլ ձերբակալվածներ կան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: «Գուցե գործով շարժ կա, բայց ինձ այս պահի դրությամբ դեռ ընթացքին տեղյակ չեն պահում, բայց զգում եմ, որ ինչ-որ մի բան արվում է»,- ավելացրեց Գեւորգ Մհերյանի հայրը: Մինչ այդ հայտնել էինք, որ Գ. Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պետրոս Մհերյանը: Նա նամակ էր հանձնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասել էր. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքներին խանգարել, որովհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»: Ավելի վաղ էլ Պետրոս Մհերյանը ասել էր, որ տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են "ուրիշի գլխին սարքելու" մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»:

Նմանատիպ նյութեր