211652_close_icon
views-count159459 դիտում article-date 10:01 09-11-2019

Գեղարքունիքում 40-ամյա Գուրգեն Հակոբյանի սպանության թելերը տանում են դեպի քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալի՞կ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաստինֆո»

2017 թվականի հունվարի 7-ին Գավառում փոխմարզպետի 29-ամյա որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունը նոր զարգացումներ է ստանում՝ խլելով նոր կյանքեր։ Նոյեմբերի 2-ին վաղ առավոտյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է նույն մարզի բնակիչ, 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Չարագործները ճանապարհի մեջտեղում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինքնաձիգից կրակահերթ են արձակել նրա «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւորը՝ ծնված 1962 ծնված տղամարդը վիրավորվել։ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ պարկուճ: Ասել է թե՝ սպանությունը եղել է ծրագրված, թիրախային, ինչին չի խոչընդոտել նաեւ ավտոմեքենայում այլ անձի ներկայությունը։ Սա վկայում է, որ մարդասպանն ունեցել է անձնական թշնամանք տուժողի հետ, կամ էլ գործ ունենք պատվիրված սպանության հետ։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/11/08/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-40-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%BD%D6%81%D5%AB-%D4%B1%D5%AC%D5%AB%D5%9E%D5%AF/908854?fbclid=IwAR20YcUEnEBod06jIzlUktxnRREFdlDlYN8jq5c1hmRaqa9H9w10n4z8l90]«Փաստինֆո»[/url]-ի տեղեկություններով՝ սպանվածի ընտանիքը արդեն տեւական ժամանակ է, ինչ լարված հարաբերություններ ունի Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքի հետ։ Իսկ վերջիններս էլ, ինչպես հայտնի է, ազգակցական կապեր ունեն քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկի հետ։ Նշենք, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը՝ նոյեմբերի 2-ին սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկը։ 2017 թվականին 29-ամյա երիտասարդի սպանությունից հետո զինված միջադեպերի պակաս չի զգացվել, բայց հաջողվել էր կանխել արյունահեղությունը, սակայն այս տարվա նոյեմբերի 2-ի սպանությունը նոր թափ տվեց երկու ընտանիքների թշնամությանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանությունից հետո Մեխակ Հարությունյանի ընտանիքի անդամների եւ գույքի նկատմամբ անվտանգության միջոց էր կիրառվել։ Չնայած դրան՝ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել նրան։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատվերը տրվել էր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի կողմից՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։ Սակայն սպանությունը ձախողվել էր, իսկ պատվերատուին հասնել նախաքննական մարմինը չկարողացավ եւ մեղադրանք առաջադրեց միայն սպանության փորձի անմիջական մասնակիցներին։ Մանրամասներն՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/11/08/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-40-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%BD%D6%81%D5%AB-%D4%B1%D5%AC%D5%AB%D5%9E%D5%AF/908854?fbclid=IwAR20YcUEnEBod06jIzlUktxnRREFdlDlYN8jq5c1hmRaqa9H9w10n4z8l90]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/02/1139497/?fbclid=IwAR2aAD0sHe1mSdBa-hTQVCDcvmuHXweMhyu40l87fpgo6AqFtnj1jLIjxCY]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 2-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր: Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Գավառի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժանանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը: Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները և նրանց միացած՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, 2-րդ վարչության պետ Ռոբերտ Սմբատյանի և նույն վարչության պետի տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ, պարզել էին, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի՝ ժողովրդին հայտնի Արծվաքարի հատվածում՝ դեպի Գավառ տանող ճանապարհին: Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել էին УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 19 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել էր 20-ից ավելի կրակոց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և եսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր