211652_close_icon
views-count149259 դիտում article-date 15:08 04-05-2022

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. հայտնաբերվել է քրեական աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզվող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքում իրականացվել է հատուկ օպերացիա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալների հավաստիության վրա վստահ լինելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, ապա նրանց միացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ալեքսանյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզման մեջ էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։ 

Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ ամիսներ առաջ դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել հետախուզման մեջ գտնվող Ա. Ալեքսանյանի նկատմամբ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը։ 

Նրան երեկ ներկայացրել են քննչական մարմնին, և այսօր քննիչը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի կալանքի որոշումը վերահաստատվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կային ձերբակալվածներ:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրանք են՝ Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, Քանաքեռ 17 փողոցի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 34-ամյա Նորայր Սիմոնյանը,  Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 21-ամյա Հակոբ Սիմոնյանը և  հիվանդանոց տեղափոխված  Գևորգ Ջաբուրյանը:  

Նշված անձինք որպես կասկածյալներ ձերբակալվել էին Քանաքեռում  4 հոգու, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «Քանաքեռցի Տույի» սպանության գործով:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր